«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երբ լռում են հերոսները՝ առաջ են գալիս ծաղրածուները

Երբ լռում են հերոսները՝ առաջ են գալիս ծաղրածուները
28.03.2024 | 16:12

Հազարամյա քարերի երկիր Հայաստանում, որտեղ Սասունցի Դավիթը Մելիք է սպանել, որտեղ Հայկը Բելին է հաղթել, որտեղ Նարեկացի է գրվել, որտեղ Կոմիտասն է երգել, որտեղ Անդրանիկ ու Նժդեհ են կռվել,այ, հենց էդ երկրում հիմա սրանց նմաններն են կարծիք թելադրում։ Փող են ստանում ամեն ամսվա վերջում տարբեր դեսպանատներից ու սկսում են խոսել, որ Ռուսաստանը մեր թշնամին է: Եթե ես սրանց ավելի շատ վճարեմ, սրանք նույն կերպ կխոսեն, որ Ամերիկան է մեր թշնամին: Եթե մեկ ուրիշն էլ ինձնից ավելի շատ վճարի, կասեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ բարեկամ են իրականում: Ոչ թե նամյոկ կանեն, այլ ուղիղ տեքստով կասեն: Կասեն, քանի որ մեր երկրում հիմա Հայկերը չեն որոշում ազգի ճակատագիրը, Նժդեհներ չկան, Անդրանիկներ չկան, իսկ Մհերը դեռ խորը քնած է Ագռավաքարում:

Էսպես է լինում.երբ լռում են հերոսները՝ առաջ են գալիս ծաղրածուները:Ամեն ինչ շատ օրինաչափ է։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2995

Մեկնաբանություններ